Կառավարությունը «Պետտուրքի մասին» օրենքում նոր լրացում է առաջարկում. ԵԱՏՄ շրջանակում արտաքին առևտրի ոլորտում որոշակի ապրանքներ երրորդ երկրներից ներմուծման կամ այդ երկրներ արտահանման համար սահմանել պետտուրք՝ բազային տուրքի չափով՝ 1000 դրամ:
Կառավարությունը «Պետտուրքի մասին» օրենքում նոր լրացում է առաջարկում. ԵԱՏՄ շրջանակում արտաքին առևտրի ոլորտում որոշակի ապրանքներ երրորդ երկրներից ներմուծման կամ այդ երկրներ արտահանման համար սահմանել պետտուրք՝ բազային տուրքի չափով՝ 1000 դրամ: Սա, ըստ հիմնական զեկուցող Էկոնոմիկայի փոխնախարարի, բխում է ԵԱՏՄ-ի հետ մեր երկրի պայմանագրային պարտավորություններից: ՀԱԿ-ում գոհ չեն, սա խոչընդոտ են համարում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության համար:
Դրամարկղային գործառնություններին վերաբերող օրինագծով էլ կառավարությունն առաջարկում է վերանայել Հայաստանի տարածքում օտարերկրյա քաղաքացիների կատարած գնումների դեպքում կանխիկ վճարումների համար կիրառվող սահմանափակումները:
Մանրամասները՝ տեսանյութում