Աշխարհի քաղաքական գործիչները բարձր են գնահատել Սիրիայում հրադադարի հաստատման վերաբերյալ ՌԴ ու ԱՄՆ նախագահների միջև ձեռք բերված համաձայնությունը:
Աշխարհի քաղաքական գործիչները բարձր են գնահատել Սիրիայում հրադադարի հաստատման վերաբերյալ ՌԴ ու ԱՄՆ նախագահների միջև ձեռք բերված համաձայնությունը: Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի համատեղ համաձայնությամբ, Սիրիայում հրադադար պետք է հաստատվի փետրվարի 27-ից: Ըստ Դաշնության նախագահի, իրական հնարավորություն է ստեղծվել վերջ դնել բազմամյա արյունահեղությանն ու բռնությանը: Բոլոր հակամարտող կողմերը պետք է իրենց համաձայնությունը հաստատեն մինչ այդ օրը: Պուտինն ընդգծել է, որ Մոսկվան անհրաժեշտ աշխատանք կտանի Սիրիայի իշխանությունների հետ, իսկ Վաշինգտոնը՝ ընդդիմադիր այն խմբավորումների հետ, որոնք վայելում են ամերիկյան աջակցությունը: Նա նաև նշել է, որ հրադադարի ռեժիմից բացառվում են «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան-Նուսրա» և այլ ահաբեկչական խմբավորումները, հարվածները նրանց ուղղությամբ շարունակվելու են:
Մանրամասները՝ տեսանյութում