ԱԺ նախագահը մի քանի օրից կվերադառնա աշխատանքի: Գալուստ Սահակյանը հիվանդանոցից դուրս է գրվել և բուժումը շարունակում է տանը:
ԱԺ նախագահը մի քանի օրից կվերադառնա աշխատանքի: Գալուստ Սահակյանը հիվանդանոցից դուրս է գրվել և բուժումը շարունակում է տանը, - նիստի մեկնարկին տեղեկացրեց խորհրդարանի փոխխոսնակը:
Օրակարգը բավականին ուշ հաստատվեց: Ընդդիմադիր ՀԱԿ-ից հերթով դժգոհեցին ակտիվիստ Վարդգես Գասպարիի ձերբակալության առնչությամբ: Այս խմբակցությունում համարում են, թե նրա կալանավորումը քաղաքական դրդապատճառներ ունի: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քվեարկությունների ընթացքում բացասական դիրքորոշում է արտահայտելու՝ ի նշան բողոքի: ՀԱԿ պատգամավորները փոխխոսնակ Շարմազանովին հորդորում էին կալանավորման վերաբերյալ տեղեկություններ պահանջել իրավապահներից:
Ավելի ուշ փոխխոսնակը տեղեկացրեց, որ տեղեկություն է ստացել, որ որեւէ քաղաքական ենթատեքստ չի եղել:
Մանրամասները՝ տեսանյութում