Երկրորդ աշխարհամարտից հետո Մեհրաբյանների ընտանիքում դժվար ժամանակներ էին, հայրը պատերազմից չէր վերադարձել, մայրն էլ ստիպված էր երկու որդիներին միայնակ մեծացնել: Այդ ժամանակ հարևանը որոշեց առանց թույլտվության 7-ամյա Նորայր Մեհրաբյանին ընդունել պարարվեստի ուսումնարան:
Անվերջ շրջագայություններին և պարային բեմադրություններին հաջորդեց համամիութենական «Բարեկամություն» անսամբլ հիմնելու առաջարկը: Մեհրաբյանը ոչ միայն չվախեցավ պարտականություններից, որ իր ուսերին էին դրվում, այլև 90-ականների ամենաբարդ տարիներին պահեց ու զարգացրեց խումբը:
Մանրամասները՝ տեսանյութում