Ավելի քան 1.200.000 դոլար հավաքվեց վեց ժամյա հեռուստամարաթոնի ընթացքում: Այս արդյունքն ավելին է, քան ակնկալում էին կազմակերպիչները:
Ավելի քան 1.200.000 դոլար հավաքվեց վեց ժամյա հեռուստամարաթոնի ընթացքում: Այս արդյունքն ավելին է, քան ակնկալում էին կազմակերպիչները: Սիրիահայերի աջակցության հիմադրամի հեռուստամարաթոնը՝ «Փրկենք կյանք» խորագրով, սփռվեց ԱՄՆ հայկական հեռուստաալիքների և համացանցի միջոցով: Ստուդիայից մարդկանց քաջալերելու էին գալիս ամբողջ համայնքը ներկայացնող քաղաքական, հասարակական, մշակութային, կրթական ու կրոնական բոլոր կառույցների ներկայացուցիչները: Հեռախոսազանգերով հանգանակություններ էին գրանցում տասնյակ ամերիկահայ երիտասարդներ: Համայնքի արձագանքը հաճելիորեն զարմացրեց բոլորին: Ընթացքում նույնիսկ ավելացվեցին նոր հեռախոսահամարներ՝ բոլոր զանգահարողներին պատասխանելու համար: Մարդիկ հանգանակում էին որքան կարող էին՝ 10 դոլարից մինչև տասնյակ հազարներ:
Մանրամասները՝ տեսանյութում