ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Ռուսաստանի ներկայացրած բանաձևի նախագիծը, որով պահանջվում էր դադարեցնել մի շարք երկրների կողմից Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը վտանգող գործողությունները, մերժել են խորհրդի վեց անդամները:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Ռուսաստանի ներկայացրած բանաձևի նախագիծը, որով պահանջվում էր դադարեցնել մի շարք երկրների կողմից Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը վտանգող գործողությունները, մերժել են խորհրդի վեց անդամները, այդ թվում՝ մշտական անդամներ Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունն ու Ֆրանսիան: Քննարկումները կշարունակվեն: Փաստաթղթով դատապարտվում են Սիրիայի անդրսահմանային հրետակոծությունները և արտասահմանցի գրոհայինների ներհոսքը երկիր՝ ուղղակիորեն չհիշատակելով Թուրքիան: ՄԱԿ-ում այդ երկրի մշտական ներկայացուցիչ Հալիթ Չևիքը վերահաստատել է, որ իրենք շարունակելու են հրետակոծել սիրիացի քրդերի դիրքերը՝ պնդելով, որ Թուրքիան առանց դաշնակիցների ցամաքային զորք չի մտցնի Սիրիա:
Մանրամասները՝ տեսանյութում