Պատկերն ու ձայնային ազդանշանը ավելի որակյալ են դարձել, - ասում է կապանցի Ռիտա Համբարձումյանը։ Անալոգայինից թվային հեռարձակման անցնելու խոսակցությունների մասին շատ էր լսել։
Պատկերն ու ձայնային ազդանշանը ավելի որակյալ են դարձել, - ասում է կապանցի Ռիտա Համբարձումյանը։ Անալոգայինից թվային հեռարձակման անցնելու խոսակցությունների մասին շատ էր լսել։ Մեկ ամիս է սիրված հաղորդաշարերը դիտում է թվային ազդանշանով։ Նա Կապանի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունում հաշվառված 620 բնակիչներից մեկն է, ում պետությունն անվճար տրամադրել է ապակոդավորող սարքը։
Թվային հեռարձակմանը միանալու համար անհրաժեշտ կցուրդը Սուրիկ Փարսադանյանն էլ է ստացել։ Ի տարբերություն տիկին Ռիտայի, դեռ չի հասցրել գործի գցել։ Ասում է՝ ազատվել են հեռուստատեսային ծառայություններ մատուցող ընկերությունների հետ պայմանագիր կնքելու հոգսից ու ամսական վճարներից։
Մանրամասները՝ տեսանյութում