Սիրիայում կառավարական բանակն ազատագրել է ջիհադականների ամուր պատվարներից ևս մեկը՝ Լաթաքիա նահանգի Քենսաբ քաղաքը: Գրոհի ընթացքում սիրիական բանակը գրավել է նաև հարակից մի քանի բնակավայրեր:
Սիրիայում կառավարական բանակն ազատագրել է ջիհադականների ամուր պատվարներից ևս մեկը՝ Լաթաքիա նահանգի Քենսաբ քաղաքը: Գրոհի ընթացքում սիրիական բանակը գրավել է նաև հարակից մի քանի բնակավայրեր: Սիրիացի զինվորականների տեղեկացմամբ, իսլամիստները՝ նահանջելով, մարտի դաշտում թողել են մեծ քանակությամբ զենք և զինամթերք: Քենսաբի գրավումը ճանապարհ կբացի բանակի համար հարձակում սկսելու Իդլիբի ուղղությամբ, որտեղ այժմ ահաբեկչական ուժերի մեծ կուտակումներ կան: Քենսաբի ազատագրումը նաև կօգնի ապահովելու Սիրիայի հյուսիսային շրջանների անվտանգությունը թուրքական կողմի սպառնալիքից: Միաժամանակ, Անկարայում այսօր հրաժեշտ են տվել նախորդ օրը տեղի ունեցած ահաբեկչության զոհերին: Վարչապետ Դավութօղլուն և նրա կաբինետի անդամները նախ ծաղիկներ են դրել պայթյունի վայրում, ապա մասնակցել հրաժեշտի արարողությանը: Հարձակման հետևանքով սպանվել էր 28 մարդ, մեծ մասը զինվորականներ, 60-ից ավելին վիրավորվել էր:
Մանրամասները՝ տեսանյութում