Վարչապետ Աբրահամյանի հետ հանդիպմանը Իտալիայի ամենամեծ ու Եվրոպայի խոշորագույն հիվանդանոցներից մեկի՝ Ջեմելլի հիվանդանոցի ու հիմնադրամի ղեկավարները, եկան արդեն մեր երկրի առողջապահական համակարգից հնարավորինս տեղեկացած և պատրաստ՝ քննարկելու կոնկրետ նախագծեր:
Վարչապետ Աբրահամյանի հետ հանդիպմանը Իտալիայի ամենամեծ ու Եվրոպայի խոշորագույն հիվանդանոցներից մեկի՝ Ջեմելլի հիվանդանոցի ու հիմնադրամի ղեկավարները, եկան արդեն մեր երկրի առողջապահական համակարգից հնարավորինս տեղեկացած և պատրաստ՝ քննարկելու կոնկրետ նախագծեր: Իտալացի մասնագետները Հայաստանում գտնվելու մի քանի ժամվա ընթացքում արդեն եղել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Արամյանց բժշկական կենտրոններում՝ ուսումնասիրելու համակարգի կառուցվածքը, կառավարման սկզբունքը: Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ ստորագրվել է համագործակցության մասին փաստաթուղթ: Ջեմելլի համալսարանի և հիվանդանոցի ղեկավարներն Արմեն Մուրադյանին փոխանցել են նաև Իտալիայի առողջապահության նախարարի նամակը:
Մանրամասները՝ տեսանյութում