Երկկողմ հարաբերությունների վերագնահատումն անցած պատմությունից մինչև ապագայի հեռանկարներ. «Հայաստան-Իրան. համագործակցության 25 տարին» թեմայով Երևանի պետական համալսարանում կազմակերպվել է միջազգային գիտաժողով:
Երևանի պետական համալսարանում կազմակերպվել է «Հայաստան-Իրան. համագործակցության 25 տարին» թեմայով միջազգային գիտաժողով: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը բացման խոսքում նշեց, որ ավելորդ է խոսել այն մասին, թե ինչ նշանակություն ունի երկու երկրների միջև հաստատված բարեկամությունը զարգացման և տարածաշրջանի կայունության համար:
Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին էլ իր բացման խոսքում նշեց, որ Հայաստանը՝ Իրանի միակ ոչ մահմեդական հարևանն է և հատուկ տեղ է զբաղեցնում Իրանի քաղաքականության մեջ: Նրա խոսքով, բացի քաղաքական ջերմ ու բարեկամական հարաբերություններից, երկու երկրների միջև մշակութային ասպարեզում համագործակցությունը նույնպես մեծ է:
Մանրամասները՝ տեսանյութում