Թուրքիայի իշխանությունները որոշել են Անկարա հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետությունների դեսպաններին և ներկայացնել ապացույցներ, որոնք կհաստատեն Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միության» ահաբեկչական խմբավորում լինելու փաստը:
Թուրքիայի իշխանությունները որոշել են Անկարա հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետությունների դեսպաններին և ներկայացնել ապացույցներ, որոնք կհաստատեն Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միության» ահաբեկչական խմբավորում լինելու փաստը: Անկարան համոզված է, որ մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունը սիրիական քրդերի ձեռքի գործն է, իսկ մահապարտին Թուրքիայում օգնել են Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալները: Թուրքական ոստիկանությունը պարզել է, որ բռնարարքը կատարել է Սիրիայի քաղաքացի, որը Թուրքիա է մտել որպես փախստական: Ձերբակալվել է 14 կասկածյալ: Ըստ վերջին տեղեկությունների՝ ահաբեկչությունից զոհվել է 28 մարդ, նրանցից 20-ը բարձրաստիճան զինվորականներ էին, 61 մարդ վիրավորվել է: Հարձակումը կատարվել է զինվորական հանրակացարանի շրջանում, զինվորականներին տեղափոխող ավտոբուսների վրա: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը խոստացել է վրեժխնդիր լինել պայթյունի համար:
Մանրամասները՝ տեսանյութում