Հայաստանը, հայ մշակույթն ու պատմությունն իրենց ուրույն տեղն են գտել «Գիտելիքների հանրագիտարան» գրքի հայերեն տարբերակում:
Հայաստանը, հայ մշակույթն ու պատմությունն իրենց ուրույն տեղն են գտել «Գիտելիքների հանրագիտարան» գրքի հայերեն տարբերակում: Տիեզերքի ու երկրի, բնության և մարդու, գիտության ու տարբեր ժողովուրդների պատմության մասին հարուստ տեղեկությունների աղբյուր է այս գիրքը, որտեղ մեր պատմությունը ներկայացված է սկզբնավորումից մինչև մեր օրերը՝ հայկական 2 հանրապետությունների ստեղծումը:
Գիրքը հայկական «Բուկինիստ» և անգլիական «Dorling Kindersley» հրատարակչությունների համագործակցության արգասիքն է: Թարգմանությունից բացի, «Բուկինիստ» ընկերությունը անգլիական հրատարակչությունից ստացել է նաև գրքում մեր երկիրը ներկայացնելու իրավունքը: «Հայաստան» բաժնի ստեղծմամբ ընկերությունը գրանցել է ռեկորդային թվով վաճառք:
Մանրամասները՝ տեսանյութում