Սահմանապահ 24 զինծառայողների ընտանիքների համար Մադաղիսում շահագործման է հանձնվել եռահարկ նորակառույց բնակելի շենք:
Արցախյան գոյապայքարում թշնամու հետ կենաց մահու մարտեր մղած, այսօր էլ հակառակորդի հետ անմիջական շփման մեջ գտնվող Մադաղիսը, հակառակ ամեն մի խոչընդոտի վերափոխվում ու նոր տեսք է ստանում: Սահման պահող մադաղիսցիներն ամենօրյա ստեղծարար աշխատանքով ապացուցում են իրենց լինելիության իրավունքը պատմական հողերում, իսկ նրանց այդ հարցում օգնում են պետական ծրագրերն ու բարերարների աջակցությունը: Գյուղն անառիկ պահողներին հերթական նվերն է արվել, այս անգամ բարերարը ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանն է: Սահմանապահ 24 զինծառայողների ընտանիքների համար շահագործման է հանձնվել եռահարկ նորակառույց բնակելի շենք: Նման նվերի համար առաջին ուրախացողների շարքերում Արցախի ՊԲ հրամանատարն է:
Մանրամասները՝ տեսանյութում