Զբոսաշրջային սեզոնը հանրապետությունում երկարել է. նախկինում ապրիլից հոկտեմբեր ամիսներին էին զբոսաշրջիկները գալիս Հայաստան, այժմ մարտից մինչև նոյեմբեր, նույնիսկ՝ Ամանորին:
Անցնող տարի Հայաստան է այցելել 1 միլիոն 192 հազար զբոսաշրջիկ, որը նախորդ տարվա համեմատ 11 հազարով պակաս է: Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետը ներգնա տուրիզմի այս մեկ տոկոս անկումը, որը 2000-ից ի վեր առաջին անգամ է դիտվում, հիմնականում պայմանավորում է տարածաշրջանային տնտեսական խնդիրների պատճառով ռուսական և վրացական շուկաներից այցելությունների նվազմամբ:
Հայ զբոսավարների ասոցիացիայի նախագահը նշեց, որ թեև արտասահմանից մեր երկիր են գալիս հատկապես ճանաչողական նպատակներով, հայաստանյան հանգստավայրերը նույնպես զարգանում են: Զբոսաշրջային սեզոնը հանրապետությունում երկարել է. նախկինում ապրիլից հոկտեմբեր ամիսներին էին զբոսաշրջիկները գալիս Հայաստան, այժմ մարտից մինչև նոյեմբեր, նույնիսկ՝ Ամանորին:
Մանրամասները՝ տեսանյութում