Կառավարությունում նախորդ տարվա գործունեության հաշվետվության են հրավիրվել մի շարք նախարարներ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախ կրթության և գիտության նախարարին է լսել. Կոտայքի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի շուրջ 33 հաստատությունում իրականացվել են շինարարական աշխատանքներ, որի շնորհիվ 1450 փոքրիկ ստացել է նախադպրոցական կրթության հնարավորություն: Բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճանում սովորող 719 առաջին կուրսեցի էլ ուսման վարձավճարի 50-100 տոկոսի չափով փոխհատուցում է ստացել: Վարչապետը կրթական գերատեսչության աշխատանքից գոհ է:
Թոշակառուների աղքատության նվազեցումը շարունակում է մնալ մեր հիմնական թիրախը: Սոցապ նախարար Արտեմ Աստարյանը զեկուցել է, որ միջին աշխատանքային կենսաթոշակի չափն ավելացել է 5000 դրամով` կազմել 41 հազար դրամ: Գործազրկության խնդիրն էլ ուժի մեջ է:
Մանրամասները` տեսանյութում