«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հոսպիտալի և մանկական հիվանդանոցի գնդակոծումը դարձել է միջագային հանրության քննարկման գլխավոր թեման:
«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հոսպիտալի և մանկական հիվանդանոցի գնդակոծումը դարձել է միջագային հանրության քննարկման գլխավոր թեման: Բոլորը ցնցված են: Բռնությունը, որի ժամանակ զոհվել է 50 խաղաղ բնակիչ, այդ թվում կազմակերպության 8 անդամ, 9-ն էլ անհետ կորել է, կատարվել է մյունխենյան հանդիպումից 4 օր անց, որտեղ Սիրիայում հրադադարի վերաբերյալ համաձայնություն էր ձեռք բերվել: ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի, եվրոպական պետությունների ղեկավարները դատապարտել են գնդակոծումը՝ այն համարելով ռազմական հանցագործություն, Վաշինգտոնը կողմերին կոչ է արել դադարեցնել կրակը: Հակամարտության գոտուց ստացվել են հակասական լուրեր: Ականատեսներից ոմանք պնդում են, որ ռմբակոծել են ռուսական ինքնաթիռները, մի մասն էլ վստահ է, որ տարածքը գնդակոծվում էր ոչ թե օդից, այլ ցամաքից: Ինչևէ, խաղաղ բնակչության գնդակոծությունների հարցում քննադատության թիրախում են հայտնվել Ռուսաստանն ու Սիրիայի նախագահը: Ի տարբերություն Արևմուտքի, Թուրքիան առիթը բաց չի թողել և Ռուսաստանին է մեղադրել ռազմական հանցագործության համար: Թուրքական կողմը պնդում է, որ Ռուսաստանը ցանկանում է խորացնել քաղաքացիական պատերազմը Սիրիայում: Մոսկվան չի ընդունում ներկայացված մեղադրանքները:
Մանրամասները՝ տեսանյութում