21-ամյա հայազգի Ջուլիա Սեդեֆջյանը ֆրանսիական գաստրոնոմիկ աշխարհում արժանացել է ամենազդեցիկ և հեղինակավոր Միշլեն ուղեցույցի աստղին:
21-ամյա հայազգի Ջուլիա Սեդեֆջյանը Ֆրանսիայում դարձել է ամենաերիտասարդ գլխավոր խոհարարը: Նա ֆրանսիական գաստրոնոմիկ աշխարհում արժանացել է ամենազդեցիկ և հեղինակավոր Միշլեն ուղեցույցի աստղին:
Ջուլիան այսօր Փարիզի ամենահայտնի ռեստորաններից մեկի «Ֆաբլը դը Լա Ֆոնտեն»-ի գլխավոր խոհարարն է, 14 տարեկանից սկսել է զբաղվել խոհարարությամբ՝ իր ծննդավայր Նիցցա քաղաքում, 2012-ին արժանացել է Ֆրանսիայի լավագույն սկսնակ խոհարար տիտողսին: Այս տարի փետրվարին Միշլենի հանձնաժողովը վերահաստատել է «Ֆաբլը դը Լա Ֆոնտեն» ռեստորանի աստղը՝ ի շնորհիվ գլխավոր խոհարար Ջուլիա Սեդեֆջյանի վարպետության և նվիրված աշխատանքի:
Մանրամասները՝ տեսանյութում