Թուրք-սիրիական սահմանին քուրդ զինյալները գնդակոծել են Հաթայ նահանգի թուրքական սահմանային հենակետը: Թուրք զինծառայողները պատասխան հրետանային կրակ են արձակել «Ժողովրդավարական միություն» կուսակցության զինյալ թևի քուրդ մարտիկների ուղղությամբ:
Թուրք-սիրիական սահմանին քուրդ զինյալները գնդակոծել են Հաթայ նահանգի թուրքական սահմանային հենակետը: Թուրք զինծառայողները պատասխան հրետանային կրակ են արձակել «Ժողովրդավարական միություն» կուսակցության զինյալ թևի քուրդ մարտիկների ուղղությամբ: Անկարան հաստատել է մեկ թուրք զինվորի սպանվելու լուրը: Վերջին օրերին թուրքական հրետանին ավելի քան 100 համազարկ է արձակել Սիրիայի քրդերի ուղղությամբ: Ավելի վաղ Թուրքիայի զինված ուժերը հրետակոծել էին Սիրիայի հյուսիսի չորս շրջաններ: Քիլիսից արձակված արկերի տակ են հայտնվել Սիրիայի Մարանազ, Սիջարնազ, Թալ Ռիֆաթ բնակավայրերը և Մանագ օդավանակայանը:
Մանրամասները՝ տեսանյութում