Մինսկի գրքի միջազգային 23-րդ ցուցահանդես-վաճառքի բացման պատիվը վերապահված էր Բելառուսի ԱԺ նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին, Բելառուսի Տեղեկատվության նախարար Լիլյա Անանիչին և Հայաստանի մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանին:
Մասնակից 29 երկրների թվում Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակ ուներ: Տաղավարներով շրջելիս՝ պատվավոր հյուրերը առաջինը կանգ առան և զրուցեցին Հայաստանի ներկայացուցիչների հետ: Զարմացան և տպավորվեցին 1666 թվականին Ամստերդամում տպագրված հայալեզու առաջին Աստվածաշնչի կաղապարվածքով:
Զավեշտներից անպակաս թուրքական տաղավարի ամենաերևելի տեղում դրված էր «Պատմական Անի քաղաքը» վերնագրով մի գիրք, որի վրա նշած էր՝ «Հրատարակված է Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարության կողմից»:
Մանրամասները՝ տեսանյութում