2016 թվականը հայտարարված է «Առաջարկիր՝ քննարկենք, միասնաբար որոշենք» կարգախոսով տարի:
Վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն, պաշտպանության նախարարը տարվա սկզբին հանդիպում է ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: 2015 թ. ձեռքբերումները ներկայացնելուց հետո, պաշտպանության նախարարը նշեց, որ 2016 թվականը հայտարարված է «Առաջարկիր՝ քննարկենք, միասնաբար որոշենք» կարգախոսով տարի:
Սեյրան Օհանյանը արգելել է բանակում օգտագործել երկու արտահայտություն. չի կարելի ասել, թե բանակը հասարակության հայելին է: Նախարարի համոզմամբ, այդպես փորձ է արվում արդարացնել բանակում տեղի ունեցող միջադեպերը: Եվ երկրորդ. արգելել է ասել, թե բոլոր բանակներում էլ այդպիսի դեպքեր լինում են: Հայկական բանակը բացառիկ է:
Մանրամասները՝ տեսանյութում