Իրանական, հայկական, եվրոպական և ամերիկյան հոգևոր ու նյութական արժեքներից է բաղկացած «Միջին Արևելքի արվեստի թանգարան» նոր ցուցադրությունը, որտեղ առանձնանում են ամերիկահայ նկարիչ, գորգագետ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանի հեղինակային ստեղծագործությունները:
Իրանական, հայկական, եվրոպական և ամերիկյան հոգևոր ու նյութական արժեքներից է բաղկացած «Միջին Արևելքի արվեստի թանգարան» նոր ցուցադրությունը, որտեղ առանձնանում են ամերիկահայ նկարիչ, գորգագետ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանի հեղինակային ստեղծագործությունները: Արվեստագետը դրանք Հայաստանին է նվիրաբերել դեռևս 1993 թվականին:
Մարկոս Գրիգորյանի արվեստը յուրօրինակ մի դպրոց է տարբեր քաղաքակրթություններ ներկայացնող արվեստագետների համար:
Ցուցադրության են ներկայացված մ.թ.ա. 4-րդ հազարամյակից մինչև 20-րդ դարն ընդգրկող արվեստի շուրջ 2500 ցուցանմուշներ, գերակշռում են Իրանի տարբեր նահանգների մշակութային արժեքները:
Մանրամասները՝ տեսանյութում