Եվրախորհրդարանի պահպանողականների ու բարեփոխիչների դաշինքի նախագահ Յան Զահրադիլը և նույն դաշինքը ներկայացնող Ռիչարդ Նելսոմը Հայաստանում են: Նրանք Հայաստանում համագործակցում են «Բարգավաճ Հայաստան» քույր կուսակցության հետ:
Առաջին անգամ Հայաստան եկած եվրոպացի պահպանողականներին մեր երկրում ամեն ինչ է հետաքրքրում: Եվրախորհրդարանում Չեխիան ներկայացնող պահպանողական ռեֆորմիստի կարծիքով, Եվրոպայի հետ գործակցության նոր ուղի բռնած հայկական կողմի հետ բարդություններ պարզապես չեն կարող լինել, Հայաստանը կայուն է ու վստահելի:
Ինչպե՞ս Հայաստանն ավելի մոտեցնել Եվրոպային, ինչպե՞ս ավելի սերտացնել հարաբերությունները: Սրանք են այցելության օրակարգի առանցքային շեշտադրումները:
Մանրամասները՝ տեսանյութում