Սկսելու օրից մեկ շաբաթ անց Ժնևում դադարեցվել են միջսիրիական բանակցությունները: Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան հայտարարել է, որ բանակցությունները չեն խափանվել, այլ ընդմիջվել են մինչև փետրվարի 25-ը: Նա խոստովանել է, որ հանդիպումներից մեկ շաբաթ հետո ավելի շատ խնդիրներ են առաջացել, և բանակցությունները շահագրգիռ պետությունների՝ հիմնականում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի աջակցության կարիքն ունեն:
Սիրիայի ընդդիմության դաշնակիցները նախագահ Բաշար Ասադից ու Ռուսաստանից պահանջում են հետևել ՄԱԿ-ի բանաձևին և դադարեցնել ռմբակոծությունները, շրջափակումն ու աջակցել բնակչությանը մարդասիրական օգնության առաքումներին:
Սիրիայի ու Ռուսաստանի ռազմական գործողությունները շտապել է դատապարտել նաև Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը:
Մանրամասները՝ տեսանյութում