Հայ վարորդներին հանգիստ չտվող բենզինի գինը Մոսկվայում կրկնակի էժան է: «Ինչո՞ւ են մեր լցակայաններում այլ թվեր» հարցը հերթական ուսումնասիրությունն է պարտադրել ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին: Նա պնդում է, որ բենզինի բիզնեսն այստեղ գերշահույթ չի ստանում:
Հեղուկ վառելիքի հիմնական ներկրող Ֆլեշն ու CPS-ը ապրանքը ոչ միայն Ռուսաստանից, այլև Արևելյան Եվրոպայից են բերում: Շուկայում մուտքի խոչընդոտ չկա, մրցակցային է: Եթե դրամը չարժեզրկվեր, բենզինի էժանացումը մեքենայատերերը կզգային,- կառավարության նիստում հայտարարեց Շաբոյանը:
Վառելիքի թանկության թեման վարչապետը շարունակեց երկրի ամբողջ բնակչության ու տնտեսության համար գերկարևոր՝ բնական գազի գնի քննարկմամբ:
Մանրամասները՝ տեսանյութում