Խորհրդարանը քվեարկությամբ հաստատեց Ասիական Զարգացման Բանկի եվ Հայաստանի ստորագրած համաձայնագիրը: Ասիական բանկը մեր երկրին կհատկացնի 112 մլն.960 հազ. դոլար վարկ՝ 22 տարի մարման ժամկետով:
Խորհրդարանը քվեարկությամբ հաստատեց Ասիական Զարգացման Բանկի եվ Հայաստանի ստորագրած համաձայնագիրը: Ասիական բանկը մեր երկրին կհատկացնի 112 մլն 960 հազար դոլար վարկ՝ 22 տարի մարման ժամկետով: Վարկային այս համաձայնագրի հատկացումը հիմնականում ուղղվելու է քաղաքային ճանապարհաշինությանը:
ԱԺ օրակարգում շարունակում է մնալ մյուս վարկային համաձայնագիրը: Վերակառուցման եվ Զարգացման Միջազգային Բանկը նախատեսում է 25 տարի մարման ժամկետով 40 մլն դոլար հատկացնել Հայաստանին: Նպատակն՝ ըստ հիմնական զեկուցողի, գյուղական համայնքները ժամանակակից ճանապարհային ցանցի միջոցով մայրուղիներին եւ հանրապետական ու միջպետական նշանակության ճանապարհներին կապելն է: Նախատեսվում է վերակառուցել 190 կմ ճանապարհ: Ընդդիմադիրներն ընդդիմանում են՝ պետական պարտքն անցնում է 5 մլրդ դոլարի սահմանագիծը, և վերանորոգման աշխատանքները պետք է՝ ըստ հնարավորության, արվեն պետբյուջեից հատկացումներով, ոչ թե վարկերով:
Մանրամասները՝ տեսանյութում