Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Այս տարի քաղցկեղի դեմ պայքարին ուղղված միջոցառումները կրում են «Մենք կարող ենք, ես կարող եմ» խորագիրը: Օրվա խորհուրդն է` հասարակության ուշադրությունը կրկին սևեռել չարորակ նորագոյացությունների և դրանից բխող խնդիրների վրա, որոնք լրջագույն մարտահրավեր են առողջապահական համակարգի համար: Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ոլորտի մասնագետները, հոգեբանները, բուժման ընթացքի մեջ գտնվող հիվանդները և արդեն լիակատար առողջ մարդիկ հավաստիացնում էին, որ այո, այն դժվար բուժելի հիվանդություն է, բայց դատավճիռ չէ:
Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում էլ նկատվում է հիվանդացության աճ: Քաղաքացիներից շատերը տասնյակ տարիներ նույնիսկ չեն դիմում բժշկի՝ ստուգման նպատակով:
ԱՀԿ հաշվարկներով` 2020 թ-ին մոլորակի վրա քաղցկեղով հիվանդների թիվը կհասնի 20 միլիոնի, իսկ չարորակ նորագոյացություններից մահացողների թիվը կկազմի շուրջ 10 միլիոն:
Մանրամասները՝ տեսանյութում