«Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ գործադիր տնօրեն նշանակել Արման Արմենի Սաղաթելյանին:
Համառոտ կենսագրական տվյալներ
Ծնվել է 1975թ. օգոստոսի 26-ին՝ Երևանում:
1992 թվականին ավարտել է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը:
1997 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան:
1997-2000 թվականներին սովորել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի ասպիրանտուրայում։
1997—1999թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ որպես «Զինուժ» հեռուստահաղորդման թղթակից և հաղորդավար։
2000—2010թթ. աշխատել է ՀՀ ՊՆ համակարգում՝ որպես քարոզչության և հասարակայնության հետ կապերի մասնագետ, «Զինուժ» հաղորդաշարի հաղորդավար։ ՀՀ ԶՈՒ պահեստազորի կապիտան է։
2010—2011թթ. աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի խորհրդական։
2011-2012թթ. եղել է «ԱրմՌադիո FM 107» ռադիոկայանի տնօրեն:
2012-2013թթ.` «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ։
2011-2013 թվականներին ղեկավարել է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի տեղեկատվության և հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների գիտաուսումնական կենտրոնը:
Քաղաքական գիտությունների թեկնածու է: Մի շարք գիտական հոդվածների և ուսումնական ծրագրերի հեղինակ է:
2013 -2015թթ. աշխատել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար:
Պարգևատրվել է «1992-1994թթ. մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով, «Գարեգին Նժդեհ» մեդալով, անվանական զենքով: