Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Հատուկ բաժին» ֆիլմաշարի ստեղծագործական խմբի անդամները փետրվարի 1-ին հանդիպում ունեցան ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հետ։
Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Հատուկ բաժին» ֆիլմաշարի ստեղծագործական խմբի անդամները փետրվարի 1-ին հանդիպում ունեցան ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հետ։
Ոստիկանապետը կարևորեց հեռուստադիտողների հետաքրքրությանն արժանացած ֆիլմաշարի նշանակությունը ոստիկանության աշխատանքի լուսաբանման ու հանրության իրավական դաստիարակության գործում և դրական գնահատեց ստեղծագործական խմբի աշխատանքը: Հանդիպման ավարտին ստեղծագործական խմբի անդամները՝ ոստիկանության աշխատանքը ներկայացնելու և հասարակության իրավագիտակցության բարձրացման գործում ոստիկանությանն աջակցելու համար, Վլադիմիր Գասպարյանի հրամանով պարգևատրվեցին հուշանվերներով:
Մանրամասները՝ տեսանյութում