Փարիզի Օտել դե Կոլեկցիոնող շքեղ հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ Ֆրանսահայ ընկերակցությունները համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքը՝ Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ:
Փարիզի Օտել դե Կոլեկցիոնող շքեղ հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ Ֆրանսահայ ընկերակցությունները համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքը՝ Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ: Նախագահ Օլանդին ուղեկցում էին Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, շանսոնյե Շառլ Ազնավուրը և Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը:
Նախագահն իր ելութում հայտարարեց, որ հեևողական է լինելու Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը և այդ հարցով անձամբ դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախկին նախագահ և փորձառու փաստաբան Ժան-Պոլ Կոստային, որպեսզի նա կարճ ժամանակահատվածում ամուր և իրավաբանորեն անվիճելի հիմնավորում գտնի օրենքի սահմանման համար, որը թույլ կտա պաշտպանել Հայոց ցեղասպանության հիշատակը։
Օլանդը նշեց նաև, որ 2012թ. փետրվարին վերոնշյալ օրենքի նախագծի մերժման հիասթափությունը ոչ միայն հայերի, այլ նաև ֆրանսիացիների հիասթափությունն էր, քանի որ քվեարկությունը տեղի էր ունեցել հապճեպ՝ նախընտրական քննարկման նախօրեին: Իսկ նոր օրինագիծը մեծ առաջընթաց և ձեռքբերում կլինի Ֆրանսիայի և Հայոց դատի համար, քանզի դա կլինի ժխտողականության դեմ:
Արդեն ավանդույթ դարձած ամենամյա ընթրիքի արարողությունը շարունակվեց մինչև ուշ երեկո:
Մանրամասները՝ տեսանյութում