Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքը տոնեց Հայոց բանակի 24-րդ տարեդարձը
Հյուսիս-Արեւմտյան տարածաշրջանի հայոց համայնքի հոգևոր հովիվ Տեր Պողոս աբեղա Վարդանյանն ու քաղաքի սուրբ Կատարինե եկեղեցու քահանաները աղոթք վեր առաքեցին՝ ի բարօրություն հայոց բանակի եւ օրհնեցին քաղաքի ռազմական բուհերում սովորող հայ սպաներին: Այնուհետեւ Տեր Պողոս աբեղա Վարդանյանն ընթերցեց Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի ուղերձը՝ տոնի առթիվ:
Տոնական միջոցառման ժամանակ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ Գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանն ընդգծեց, որ Հայոց բանակը մեր երկրի ամենակայացած, ժողովրդի սերն ու հարգանքը վայելող կառույցն է: Երեկոյի ընթացքում տրվեց բանակի կարիքների համար քաղաքի հայ համայնքի նախաձեռնած դրամահավաքի մեկնարկը:
Հայաստանի պաշտպանության նախարարության կադրերի եւ ռազմական կրթության վարչության Սանկտ-Պետերբուրգի ազգային խմբի ղեկավար, գնդապետ Մարկլեն Սականյանը ներկաներին փոխանցեց նախարարության ղեկավարության շնորհավորանքները: Նրա խնդրանքով Գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը նախարարության պարգեւներ հանձնեց ազգային խմբում լավագույն սովորողներին եւ կարգապահ սպաներին: ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ եւ ՌԴ ռազմական համագործակցությանը նպաստելու համար պարգեւատրվեցին նաեւ համայնքի ներկայացուցիչներ Խաչատուր Բդոյանն ու Արմեն Հակոբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում