Բյուջեից մոտ 2,5 մլրդ դրամ սուբսիդավորման հաշվին, ազոտական թունաքիմիկատը հողագործին կհասնի նախորդ տարվա պես՝ պարկը՝ 6000, ֆոսֆորականն ու կալիումականը՝ 7000 դրամ գնով:
Այգիներն ու բանջարանոցները դեռ ձյան տակ, գյուղացուն պետությունը խոստանում է՝ այս տարի էլ կօգնի ձեռքբերել շուկայականից մատչելի գնով դիզվառելիք, պարարտանյութ: Բյուջեից մոտ 2,5 մլրդ դրամ սուբսիդավորման հաշվին, ազոտական թունաքիմիկատը հողագործին կհասնի նախորդ տարվա պես՝ պարկը՝ 6000, ֆոսֆորականն ու կալիումականը՝ 7000 դրամ գնով: Նավթի գնանկման շնորհիվ 70 դրամով էժան կլինի դիզելը:
Առանց որևէ քննադատության, ավելին՝ վարչապետի «արդարացի է» արձագանքով, հաստատվեց պետծառայողին կիսամյակը մեկ պարգևատրել-չպարգևատրելու կարգի հստակեցումը: Վերադասի լավ կամ վատ վերաբերմունքի փոխարեն հարց լուծողն այժմ գործի կատարողականն է լինելու:
Հունվարի վերջին նիստի բիզնեսի բաժին լուրը Արմավիրի ու Կոտայքի հարկային տեսչությունների օպտիմալացնումն էր, ամեն մարզում մեկ գրասենյակ կմնա: Հյուրանոցների որակավորումը, ոսկի-արծաթ հարգադրոշմողների լիցենզավորումն այսուհետև կիրականացվի նաև էլեկտրոնային եղանակով:
Մանրամասները՝ տեսանյութում