Ուղիղ մեկ տարի առաջ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին պաշտոնապես իր դռները բացեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտը
Ուղիղ մեկ տարի առաջ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին պաշտոնապես իր դռները բացեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, որի ստեղծումը համաշխարհային մշակույթի հարուստ բազմազանության մեջ առավել ընդգծեց Հայաստանի տեղը: Այն դարձավ մեր երկրի ամենաթանկ և արժեքավոր այցեքարտերից մեկը:
Ընդամենը մեկ տարվա ընթացքում թանգարանն ունեցել է ավելի քան 26.000 այցելու, որոնց մեջ գերակշռող են եղել օտարերկրացիները, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներն ու անվանի երաժիշտները, որոնք թանգարան այցելելիս փորձել են բացահայտել կոմիտասյան մեղեդու ոգեղենության և հուզականության գաղտնիքը:
Հայաստանի ակադեմիական երգչախմբի կոմիտասյան կատարումներով թանգարանում մեկնարկեցին համերգային ծրագրերը: Մեկ տարվա ընթացքում տեղի ունեցավ մոտ 100 միջոցառում, որոնցից թանագարանի տնօրենը առանձնացրեց նաև «Կոմիտաս» փառատոնի մեկնարկն ու Դրեզդենի վոկալ-մոդեռն երգչախմբի ելույթը: Հենց նրանք առաջին անգամ հնչեցրեցին Կոմիտասի գերմաներեն երգերը:
Թանգարանն ունի միջազգային մի շարք պայմանավորվածություններ, հասցրել է դառնալ միջազգային թանգարանային միության անդամ:
Մանրամասները՝ տեսանյութում