3 շաբաթ դասերն անընդհատ հետաձգելուց հետո, փետրվարի 1-ին դպրոցներն ու նախադպրոցական հաստատությունները կվերաբացվեն:
3 շաբաթ դասերն անընդհատ հետաձգելուց հետո, փետրվարի 1-ին դպրոցներն ու նախադպրոցական հաստատությունները կվերաբացվեն: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենը ծնողներին հորդորում է՝ գրիպի՝ անգամ թեթև նախանշանի դեպքում, երեխային դասի չուղարկել:
Ինչ վերաբերում է սուր շնչառական վարակների տարածվածության այս պահի վիճակին, մասնագետները հուսադրող թվեր են հնչեցնում, բայց միաժամանակ խորհուրդ տալիս չթուլացնել զգոնությունը: Ընդհանուր առմամբ՝ հունվար ամսին, սուր շնչառական հիվանդությունների բարդություններով՝ թոքաբորբով, բրոնխիտով բուժօգնություն է ստացել շուրջ 3000 քաղաքացի: Նրանց մի մասը դեռ շարունակում է բուժում ստանալ: Հիշեցնենք, որ հիվանդության տարածումը կանխելու նպատակով՝ հունվարի 1-ից 20-ը, անկախ սոցիալական խմբից, բոլոր հիվանդները սպասարկվում էին անվճար:
Ի գիտություն բոլոր այն քաղաքացիների, ովքեր ունեն ստացիոնար բուժման կարիք, բա յց վճարունակ չեն, առողջապահության նախարարը բուժհիմնարկների տնօրեններին հորդորել է հետևել, որ որևէ քաղաքացի առանց անհրաժեշտ բուժօգնության չմնա:
Մանրամասները՝ տեսանյութում