5-ամյա Հայկը ծնված օրից ապացուցում է, որ շատ համառ ու պայքարող տեսակ է: 5 ու կես ամսականում՝ 600 գրամ քաշով ծնված երեխան մայրիկի ու բժիշկների համառ ջանքերի և անսասան հավատի շնորհիվ ապրեց:
5-ամյա Հայկը ծնված օրից ապացուցում է, որ շատ համառ ու պայքարող տեսակ է: 5 ու կես ամսականում՝ 600 գրամ քաշով ծնված երեխան մայրիկի ու բժիշկների համառ ջանքերի և անսասան հավատի շնորհիվ ապրեց:
Վաղաժամ ծնվելու պատճառով, սակայն, լիարժեք չի զարգացել տղայի կոնքազդրային հոդը, և փոքրիկը մինչև օրս չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել: Հայկը 2 տարեկան էր, երբ բժիշկներն ախտորոշեցին նաև մանկական ուղեղային կաթված:
Հայկը փայլում է վառ երևակայությամբ ու հետաքրքրասիրությամբ: Սիրում է երգել, նկարել ու հեքիաթներ հորինել:
Թե́ Հայաստանում և թե́ Մոսկվայում օրթոպեդները՝ հետազոտելով Հայկին, խորհուրդ են տվել կոնքազդրային հոդի վիրահատություն կատարել: Անհրաժեշտ վիրահատությունը՝ նորագույն մեթոդներով, կատարվում է միայն Գերմանիայում։ Վիրահատության օրը նշանակված է 2016 թվականի մարտի 3-ին, արժե 200.000 եվրո:
Հայկն ու մայրիկը հավատում են հրաշքներին և վստահ են, որ այս դժվարությունն էլ են հաղթահարելու: Հայկի երազանքն իրականություն դարձնելու գործում մեզանից յուրաքանչյուրը կարող է ունենալ իր մասնակցությունը: Վիրահատության գումարը ձեռք բերելու նպատակով ՎՏԲ բանկում բացվել է հաշվեհամար: Փոխանցումները հարկավոր է կատարել Պայծառ Ներսեսյանի անունով՝ 16046032978404 հաշվեհամարին: