Սեյրան Օհանյանն ամփոփեց 2015 թվականին իր ղեկավարած գերատեսչության կատարած աշխատանքը: Անդրադառնալով նախորդ տարվա ձեռքբերումներին՝ Սեյրան Օհանյանն առանձնացրեց Շանթ 2015 զորավարժությունները:
Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ հայկական բանակը հակառակորդին զսպել է ոչ միայն մարտի դաշտում, այլև իրականացվել են կանխարգելիչ միջոցառումներ: Նախարարը մատնանշեց նաև մարտական պատրաստությունը, դաշնակիցների և գործընկերների հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը, սպառազինության ձեռքբերումը:
Անդրադառնալով հարցին, թե ադրբեջանական լրատվամիջոցներն ակնարկում են իրենց դիրքերի իբր առաջխաղացման մասին և դա նշում որպես հաղթանակ՝ Սեյրան Օհանյանը նշեց, որ հակառակորդի պաշտպանության խորքում նոր դիրք տեղադրելը չի նշանակում մեր նկատմամբ առավելություն ձեռք բերել:
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ընդունված՝ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ հակահայկական բանաձևի շուրջ Սեյրան Օհանյանը կարծիք հայտնեց, որ Արցախի Հանրապետության ղեկավարությունը չպետք է ուշադրություն դարձնի նմանատիպ ստահոդ նյութերի վրա և շարունակի պատշաճ կերպով իրականացնել այն խնդիրները, որոնք իրականացվում են ջրային ոլորտում:
Մանրամասները՝ տեսանյութում