Ձեռակերտ պարիսպի շինարարությունը տևել է 16 դար: Այն միակ կառույցն է, որը երևում է նույնիսկ տիեզերքից:
Չինական մեծ պարիսպը մարդկության երբևէ կառուցած մեծածավալ, երկար և զանգվածային կառույցն է, ճարտարապետական հսկա կոթող, որն անվանում են չինական պետության պատառիկներն իրար միացնող աստվածային թել կամ <<արցունքի ու տառապանքի պատ>>: Ձեռակերտ պարիսպի շինարարությունը տևել է 16 դար: Այն միակ կառույցն է, որը երևում է նույնիսկ տիեզերքից:
Սկզբում պատերը կառուցել են առանձին: Միմյանց հաջորդող դինաստիաները միացրել են դրանք՝ ստեղծելով աշխարհի ամենամեծ և երկար կառույցը:
<<Աշխարհի ամենաերկար գերեզման>>. այսպես են անվանում չինացիները Պարիսպը, որն իր մեջ անմահացրել է շինարարության աշխատանքներին մասնակցած միլիոնից ավելի չինացիների ոսկորներ:
Չինական պարիսպը մարդկության ձեռքբերումների, կազմակերպվածության և մարդկանց համախմբելու խոսուն ապացույց է: 1987-ից Չինական մեծ պատն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ –ի համաշխարհային ժառանգության ցուցակում:
Մանրամասները՝ տեսանյութում