ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի հունվարի 26-ի նիստում հաջողվեց կասեցնել հակահայկական ձևակերպումներով մի զեկույց, որով հեղինակը պահանջում էր դուրս բերել հայկական զորքերը Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից: Լիբերալների խմբի ներկայացուցիչը գործընկերներին հիշեցրեց, որ այսպիսի զեկույցների ընդունումով պարզապես կոպիտ միջամտություն են ունենում Մինսկի խմբի աշխատանքին, ԵԽԽՎ-ն հակամարտություններ կարգավորելու մանդատ չունի:
Հայկական պատվիրակության ներկայացուցիչներն էլ ընդգծեցին, որ զեկուցողը խիստ կողմնակալ զեկույց է ներկայացրել, ինչը ԵԽԽՎ կանոնակարգի խախտում է: Զեկույցը կասեցվեց, ձայների 70-66 հարաբերակցությամբ:
Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցը ներկայացրեց բոսնիացի Միլիցա Մարկովիչը: Տիկին Միլիցան ջանք չխնայեց ներկայացնելու, թե իբր հավասարկշռված զեկույց է բերել: Նա, որ ոտք չի դրել ո՛չ Հայաստան, ո՛չ էլ Ղարաբաղ, այսօր վեհաժողովականներին համոզում էր, թե իբր Ադրբեջանի սահմանամերձ շրջանները զրկված են ջրից, իբր հայկական կողմը ջուրը փակում է ոռոգման շրջանում եվ բացում, երբ անհրաժեշտ չէ, ադրբեջանական տարածքներն էլ հեղեղվում են:
Մանրամասները՝ տեսանյութում