Փարիզում մեկնարկել է Բարձր նորաձևության շաբաթը, որին մասնակցում են աշխարհի նորաձևության լավագույն ներկայացուցիչները և ցուցադրում են 2016-ի գարուն-ամառ նոր հավաքածուները: Մասնակիցների թվում են և՛ աշխարհահռչակ Շանել, Քրիստիան Դիոր, Վերսաչե, Արմանի և՛ բազմաթիվ նոր անուններ:
Բարձր նորաձևության շաբաթվա առաջին օրը ներկայացվեց լիբանանցի դիզայներ Թոնի Ուորդի 2016 գարուն-ամառ հավաքածուն: Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակներում սա արդեն իր չորրորդ ցուցադրությունն է:
Նրա շքեղ ստեղծագործությունները կարմիր գորգերի և բարձրաշխարհիկ ընդունելությունների հիթեր են: Զգեստերը կրում են այնպիսի հայտնի աստղեր, ինչպիսիքն են Մրայա Քերրին, Ռիհաննան և այլք:
Ֆրանսիայի մայրաքաղաքում սկսված նորաձևության իրական մարաթոնը խոստանում է անմոռանալի ցուցադրություններ և շոուներ: Փարիզյան բարձր նորաձության շաբաթը շարունակվելու է մինչև հունվարի 28-ը:
Մանրամասները՝ տեսանյութում