Հայաստանի հանրային հեռուստաընկերության եւ Դալմա Գարդեն Մոլի համատեղ համերգը դարձավ ամանորյա յուրօրինակ նվեր բոլոր երեխաներին:
Հայաստանի հանրային հեռուստաընկերության եւ Դալմա Գարդեն Մոլի համատեղ համերգը դարձավ ամանորյա յուրօրինակ նվեր բոլոր երեխաներին: Համերգը մեկտեղեց հայկական շոու բիզնեսի ամենահայտնի ու սիրված երեխաներին՝ արտիստներին, ում երգերն ու կերպարը վաղուց հարզատ են հայ մանուկներին: Մեկ բեմում, մեկ միջոցառման ընթացքում երգեցին Միկան, Բեթթին, Մոնիկա Ավանեսյանը, Մերի Քոչարյանը, Դավիթ Վարդանյանը, Մեգգին, «Արևիկ», «Վաղորդյան կաթիլներ» խմբերի փոքրիկ երգիչները եւ այլք:
Համերգի հաղորդավարը՝ «Մայրիկների ակումբ» նախագծի հեղինակ Մերի Ներսիսյանն էր: Ամբողջ միջոցառման ընթացքում նա ներկայացրեց ուշագրավ տեղեկություններ՝ ամփոփելով մայրերի եւ մանուկների աշխարհի 2015 թվականի կարեւորագույն ձեռքբերումները:
Իսկ միջոցառումը եզրափակվեց համատեղ կատարմամբ: Երեկոյի մասնակից բոլոր երեխաները միասին կատարեցին Արթուր Գրիգորյանի «Նոր տարի» ստեղծագործությունը:
Համերգը Առաջին ալիքի հեռուստադիտողները հնարավորություն կունենան դիտելու դեկտեմբերի 31-ին՝ ժամը 14:25-ին: