Տոնական թողարկումների ընթացքում հավաքված հասույթը կօգտագործվի բարեգործական նպատակներով. այն կփոխանցվի «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին:
Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Գուշակիր մեղեդին» հաղորդումը դեկտեմբերի 21-ից եթեր կհեռարձակվի տոնական ձեւաչափով: Տոնական թողարկումների ընթացքում հավաքված հասույթը կօգտագործվի բարեգործական նպատակներով. այն կփոխանցվի «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին: Բարեգործական թողարկումների ընթացքում 1 միավորը համարժեք կլինի 100 դրամին: Հաղորդման ստեղծագործական խմբի որոշմամբ՝ սուպեր խաղում հաղթողի միավորները կկրկնապատկվեն:
Հիշեցնենք, որ Առաջին ալիքն իր նոր եթերաշրջանում հեռուստադիտողների դատին հանձնեց միջազգային ամենասիրված երաժշտական նախագծերից մեկը՝ «Գուշակիր մեղեդին» երաժշտական, ժամանցային նախագիծը: Ծրագիրը վարում է հաղորդավար Ավետ Բարսեղյանը: