Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում դեկտեմբերի 14-ից կմեկնարկի նոր ֆիլմաշար, որը կկրի «Հատուկ բաժին» խորագիրը:
Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում դեկտեմբերի 14-ից կմեկնարկի նոր ֆիլմաշար, որը կկրի «Հատուկ բաժին» խորագիրը: Դեդեկտիվ ժանրում նկարահանված 16 մասից բաղկացած հեռուստաֆիլմի գործող անձինք ոստիկանության համակարգում ստեղծված օպերատիվ-քրեագիտական հատուկ բաժնի աշխատակիցներն են, իսկ սյուժեի հիմքում` առավել բարդ, ծանրագույն և հասարակական հնչեղություն ունեցող հանցագործությունները:
Նորագույն տեխնիկական և լաբորատոր սարքավորումներով համալրված բաժինը հնարավորություն ունի կատարելու ցանկացած քրեագիտական հետազոտություն: Բաժնում աշխատում են համակարգի լավագույն մասնագետները, որոնք իրենց գործի նվիրյալներ են:
Ֆիլմաշարում նկարահանվել են Շանթ Հովհաննիսյանը, Մարիամ Դավթյանը, Բաբկեն Չոբանյանը, Սեպուհ Ապիկյանը, Վաչե Երիցյանը, Ալեքսանդր Բադալյանը և այլք: Ռեժիսորներն են Էդգար Բաղդասարյանը եւ Արեն Մալաքյանը: «Հատուկ բաժին»-ը Առաջին ալիքի եթերում կլինի երկուշաբթիից հինգշաբթի՝ «Հարցազրույց» ծրագրից անմիջապես հետո՝ յուրաքանչյուր օր ներկայացնելով երկուական սերիա, որոնք կազմում են մեկ ամբողջական պատմություն: