«Անուշ» օպերան մայր թատրոնի բեմում է 80 տարի: Առաջին դերակատարները Հայկանուշ Դանիելյանն ու Շարա Տալյանն էին: Բայց որպես ամենաԱնուշ հասարակության մեջ տպավորվել է Գոհար Գասպարյանը: Ասում են` նա շատ էր սիրում այս դերերգը ու երկար տասնամյակներ չէր հրաժարվում 16 տարեկան աղջնակի կերպարից:
Թումանյանի պատմվածքի հիման վրա գրված օպերան հանդիսանում է հայ ժողովրդական երաժշտական լեզվով գրված առաջին լիավարտ օպերան, որը ազգային օպերային գրականության մեջ ստեղծեց նոր ոճական ուղղություն։ Օպերայի երաժշտության եւ լիբրետոյի հեղինակը Արմեն Տիգրանյանն է:
Մանրամասները՝ տեսանյութում