Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում հասարակական-քաղաքական նոր հաղորդում է, այն վարում է հեռուստահաղորդավար Գևորգ Ալթունյանը:
Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում նոր հաղորդաշար է: «Հանրային օրակարգ» խորագրով հասարակական-քաղաքական հաղորդաշարը վարում է հեռուստահաղորդավար Գեւորգ Ալթունյանը:
Հաղորդաշարը հարցազրույցի ժանրում է: Շաբաթվա ընթացքում տեղի ունեցած առավել նշանակալի իրադարձությունների մասին Գևորգ Ալթունյանը զրուցում է հրավիրված հյուրի հետ:
«Հանրային օրակարգը» եթեր է հեռարձակվում ամեն շաբաթ երեկոյան՝ «Առաջին լրատվականի» հիմնական թողարկումից անմիջապես հետո: