Երկու տարեկան Յուրին ծնվել է մանկական ուղեղի կաթվածով եւ Վեստի համախտանիշով, ինչի հետեւանքով ցնցումներ է ունենում եւ հասակակիցներից զարգացմամբ բավական հետ է մնում
Երկու տարեկան Յուրին ծնվել է մանկական ուղեղի կաթվածով եւ Վեստի համախտանիշով, ինչի հետեւանքով ցնցումներ է ունենում եւ հասակակիցներից զարգացմամբ բավական հետ է մնում:
Երեխայի հիվանդության մասին իմանալուց հետո ծնողները սեփական խնայողություններով, ընկերների եւ հարազատների աջակցությամբ նրան տեղափոխել են Ռուսաստան, որտեղ բացահայտվել է հիմնական խնդիրը. ցնցումներն արգելափակում են երեխայի օրգանիզմը: Քանի դեռ փոքրիկը ցնցումներ է ունենում, ոչ մի դեղորայք եւ թերապիա ցանկալի արդյունք չեն տա։
Փոքրիկ Յուրիի ախտորշման արդյունքներն ուղարկվել են եվրոպական մի քանի երկրներ։ Բուժումը Եվրոպայում շարունակելու համար, սակայն, ընտանիքը բավարար ֆինանսական միջոցներ չունի։ Փոքրիկին օգնելու համար բացվել է հաշվեհամար Արդշինբանկում, իսկ փոխանցումները կարելի է իրականացնել Գագիկ Թադևոսյանի անունով՝ 2470016936280010:
Մանրամասները՝ տեսանյութում