«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի մասնակցության համար Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է երգահանների մրցույթ եւ սպասում հետաքրքիր առաջարկների աշխարհի բոլոր ծայրերից:
-
Երգը չպետք է գերազանցի 3 րոպեն
-
Երգը պետք է հրապարակված չլինի մինչեւ 2015 թվականի սեպտեմբերի 1-ը
-
Երգի բառերը չպետք է իրենց մեջ ներառեն քաղաքական որեւէ ենթատեքստ, վիրավորական արտահայտություններ, ոչ պատշաճ լեզու
-
Երգը չի կարող որեւէ կազմակերպության քարոզ լինել կամ որեւէ արտադարանքի գովազդ
-
Երգը կարող է լինել ցանկացած լեզվով եւ ցանկացած ժանրի
-
Երգն անհրաժեշտ է ներկայացնել մինչեւ նոյեմբերի 13-ը՝ ժամը 18:00-ն՝ ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին (կից անհրաժեշտ է ներկայացնել նաեւ հեղինակային իրավունքի փաստաթուղթը եւ կոնտակատային տվյալներ, որով հնարավոր կլինի Ձեզ հետ կապ հաստատել):
Մենք սպասում ենք Ձեր առաջարկներին: