Հանրային հեռուստաընկերության եթերում հոկտեմբերի 3-ին կմեկնարկի նոր սիթքոմ, որը կկրի «Ընտանյոք հանդերձ» խորագիրը: Ընտանեկան դիտման համար նախատեսված իրավիճակային այս կատակերգությունը Հանրայինի հեռուստադիտողները հնարավորություն կունենան դիտելու յուրաքանչյուր շաբաթ եւ կիրակի օրերին՝ ժամը 20:30-ին: Սիթքոմի ռեժիսորն է Հրաչյա Զաքարյանը:
Հանրային հեռուստաընկերության եթերում վաղը՝ հոկտեմբերի 3-ին, կմեկնարկի նոր սիթքոմ, որը կկրի «Ընտանյոք հանդերձ» խորագիրը: Ընտանեկան դիտման համար նախատեսված իրավիճակային այս կատակերգությունը Հանրայինի հեռուստադիտողները հնարավորություն կունենան դիտելու յուրաքանչյուր շաբաթ եւ կիրակի օրերին՝ ժամը 20:30-ին: Սիթքոմի ռեժիսորն է Հրաչյա Զաքարյանը:
«Ընտանյոք հանդերձ» կատակերգական սերիալը մեծ երևանյան ընտանիքի մասին է: Գլխավոր հերոսը` Դավիթ Սանայանը, մասնագիտությամբ ատամնաբույժ, ապրում է մոր` Աիդայի, եւ երկու քույրերի` Արփիի եւ փոքրիկ Նարեի հետ: Նույն բնակարանում են ապրում նաև Դավիթի մորաքույրը` Նազիկը եւ Նազիկի դուստրը` Իզաբելլան:
Լինելով ընտանիքի միակ տղամարդը՝ Դավիթը մշտապես գտնվում է ընտանիքի անդամների ուշադրության կենտրոնում: Դա այդքան էլ հեշտ գործ չէ, քանզի ընտանիքի իգական սեռի բոլոր ներկայացուցիչները յուրահատուկ բնավորության եւ հայացքների տեր մարդիկ են եւ ամեն կերպ ցանկանում են ամուսնացնել նրան: Հերոսների ներանձնային հարաբերությունների արդյունքում էլ ստեղծվում են հումորային, երբեմն նույնիսկ զավեշտալի իրավիճակներ:
Սիթքոմում նկարահանվել են Սամվել Թոփալյանը, Թամարա Պետրոսյանը, Ջուլիետա Ստեփանյանը, Լալա Մնացականյանը, Լուիզա Ներսիսյանը, Լևոն Հարությունյանը, Տաթև Պողոսյանը, Սիրանուշ Լազյանը, Հարություն (Տոշ) Դադայանը, Գաբի Գալոյանը, Իրինա Դանիելյանը, Սուրեն Թումասյանը, Քրիստինա Զամինյանը, Տիգրան Գյուլումյանը, Վահագն Սիմոնյանը, Արա Դեղտրիկյանը: