Ազգային ժողովում ընթացող սահմանադրական փոփոխությունների նախագծի խորհրդարանական քննարկումները շարունակվում են:
Ազգային ժողովում ընթացող սահմանադրական փոփոխությունների նախագծի խորհրդարանական քննարկումները շարունակվում են: Նկատի ունենալով սահմանադրական բարեփոխումների նշանակությունը մեր երկրի հետագա զարգացման հարցում եւ կարեւորելով նախագծի խորհրդարանական քննարկումների դերը՝ սեպտեմբերի 16-ից դրանք ուղիղ հեռարձակումամբ ցուցադրվում են Առաջին ալիքի եթերում:
Հաշվի առնելով «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի» նախագահ Զարուհի Բաթոյանի դիմումը Առաջին ալիքին, որով առաջարկվում է միջոցներ ձեռնարկել նիստերի հեռարձակումը մատչելի դարձնել լսողության խնդիրներ ունեցող անձանց համար, հեռուստաընկերությունը որոշում է կայացրել սահմանադրական քննարկումները եթեր հեռարձակել նաեւ սուրդոթարգմանությամբ: