Նյու Յորքում օտարերկրյա ներդրողներին կներկայացվի Հայաստանի ներդրումային գրավչությունն ու մրցակցային առավելությունները:
Հայաստանի կառավարությունն Ասիական զարգացման բանկի աջակցությամբ, «Ամերիա» եւ ամերիկյան «Պրագմա» խորհրդատվական ընկերությունների հետ համագործակցությամբ նախաձեռնել է «Հայաստան-ներդրումային համաժողով 2016»-ի իրականացումը:
Մոտ մեկ տարի հետո Նյու Յորքում օտարերկրկա ներդրողներին կներկայացվի Հայաստանի ներդրումային գրավչությունն ու մրցակցային առավելությունները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը:
Ծրագրի նախաձեռնողները խոստանում են բոլոր մրցունակ գաղափարները միջազգային ձեւաչափի վերածել եւ ներկայացնել աշխարհի խոշոր ներդրողներին:
Մանրամասները՝ տեսանյութում