Երևանյան լճի կամրջով անցնող ուղևորներով լի տրոլեյբուսը ջուրն ընկավ։
1976-ի սեպտեմբերի 16-ին Երևանում տեղի ունեցավ մեծ ողբերգություն. Երևանյան լճի կամրջով անցնող ուղևորներով լի տրոլեյբուսը ջուրն ընկավ։ 92 ուղևորներն էլ մահվան էին դատապարտված, քանի որ երկաթե կաղապարի մեջ փակված էին ու դռներն ու պատուհանները ջարդելու հնարավորություն չունեին։
Լճի ափով մարզավազք կատարող Կամո և Շավարշ Կարապետյանները մեկ վայրկյան անգամ չվարանեցին, ցատկեցին ջուրը և սկսեցին փրկել մարդկանց։
Մանրամասները՝ տեսանյութում