Նախագահ Սերժ Սարգսյանը Տավուշի մարզպետի եւ մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել:
Նախագահ Սերժ Սարգսյանը Տավուշի մարզպետի եւ մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել: Քննարկվել են Տավուշի մարզի 2014-ի եւ այս տարվա առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակն ու զարգացման ծրագրերը:
Հանրապետության Նախագահը նշել է, որ այսպիսի խորհրդակցություններ անցկացվելու են նաեւ մյուս մարզերում: Չնայած մարզային խնդիրների շուրջ Տավուշի մարզպետի մակարդակով հանդիպումները մինչեւ այժմ պարբերական են եղել, այդուհանդերձ, խորհրդակցության ժամանակ Նախագահն ակնկալել է լսել առավել հանգամանալից զեկույց՝ ըստ առանձին ոլորտների:
Մանրամասները՝ տեսանյութում